ԻՆՉ ԵՆՔ ՄԵՆՔ ԱՆՈՒՄ
Հետազոտություններ և խորհուրդնր քաղաքականության համար
01
Մենք կիրառում ենք քանակական հետազոտություններ (հարցաթերթիկներ և առցանց հարցումներ) և որակական հետազոտություններ (խորացված հարցազրույցներ, ֆոկուս խմբեր, բովանդակության վերլուծություն և այլն) ստանալու համար վստահելի և գործնական տեսանկյունից արժեքավոր տվյալներ:
Մենք ձգտում ենք, որպեսզի խոցելի երեխաների և մեծահասակների կյանքի փորձը լինի մեր հետազոտությունների կենտրոնում:
Մենք առանձնակի ուշադրություն ենք դարձնում հոգեբանական տրավմա ապրած երեխաներին և մեծահասակներին մեր հետազոտությունների մեջ ներգրավելու էթիկական և մեթոդաբանական ասպեկտներին:
Մենք հետազոտությունների տվյալները տրամադրում ենք իշխանության մարմիններին և գործընկեր կազմակերպություններին մշակելու համար այնպիսի քաղաքականություն, ծրագրեր, ուղեցույցներ և թրենինգներ, որոնք անմիջականորեն օգնում են ամրապնդել առողջությունը և պաշտպանել մարդկանց բռնությունից ու շահագործումից:
Մոնիթորինգ
և գնահատում
02
Մենք մշակում և իրականացնում ենք առողջության ամրապնդմանը և երեխաների ու մեծահասակների իրավունքների պաշտպանությանն ուղղված ծրագրերի և նախագծերի մոնիթորինգի ու գնահատման համակարգեր և մեթոդաբանություն:
Ծրագրի գոյության ողջ ընթացքում համապատասխան տվյալներին և տեղեկատվությանը հետևելու, դրանք վերլուծելու և հաշվետվություններ ներկայացնելու շնորհիվ ապահովվում է առավել բարձր մակարդակի թափանցիկություն և հաշվետվողականություն
Մոնիթորինգը և գնահատումը շահագրգիռ կոմերին, գործընկերության անդամներին և բարերարներին տրամադրում են հիմնարար ապացույցներ՝ կապված նախագծի ողջ ընթացքում կայացված որոշումների և գործողությունների հետ: ՄԳ տվյալները օգնում են շահագրգիռ կողմերին դասեր քաղել ծրագրի հաջողություններից և մարտահրավերներից և ավելի լավ ադապտացվել:
Պոտենցիալի զարգացում և ուսուցում
03
Մենք անցկացնումենք ենք գործնական ուղղվածությամբ վերապատրաստման դասընթացներ հանրային առողջապահության, կրթության, սոցիալական աշխատանքի և մարդու իրավունքների ոլորտներում աշխատող մասնագետների համար՝
Ներկայումս հասանելի են հետևյալ կարճաժամկետ դասընթացները՝
- 16 ժամ տևողությամբ կարճաժամկետ դասընթաց «Երեխաների նկատմամբ սեռական շահագործում և բռնություն (CSEA): Բացահայտում և օգնություն»:
- 16 ժամ տևողությամբ կարճաժամկետ դասընթաց «Երեխաների նկատմամբ սեռական շահագործման և բռնություն կանխարգելման ծրագրի մշակում (CSEA)»:
- Սեմինար-թրեյնինգ (8 ժամ) «Մանկական կազմակերպություններում երեխաների իրավունքների պաշտպանության քաղաքականության մշակում և գործարկում»:
Անվտանգ միջավայրի ստեղծում երեխաների հետ աշխատող կազմակերպություններում
04
Մենք օգնում ենք մանկական կազմակերպությունները վերածել բռնությունից, այդ թվում նաև ահաբեկումից, խտրականությունից, հուզական ճնշումից, մանիպուլյացիաներից, վախերից և անվստահությունից զերծ տարածքի, անվտանգ տարածքի բոլորի համար՝ թե՛ երեխաների և դեռահասների, թե՛ նրանց ծնողների, ուսուցիչների և դաստիարակների համար:
Ղեկավարների, աշխատակիցների, երեխաների և նրանց ծնողների հետ միասին մենք մշակում և օգնում ենք իրականացնել «Երեխաների պաշտպանության քաղաքականությունը», այն է՝ մանկական կազմակերպություններում բռնության, կոպիտ վերաբերմունքի և այլ անընդունելի վարքագծի կանխարգելման, հայտնաբերման և արձագանքման գործնական միջոցառումների և ընթացակարգերի մի շարք:
Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ:
Գիտականորեն հիմնավորված կանխարգելման ծրագրերի մշակում, իրականացում և գնահատում
05
Հետազոտության արդյունքների վրա հիմնված կանխարգելումն իրապես արդյունավետ է: Մենք մշակում և իրականացնում ենք կանխարգելման ծրագրեր՝ ուղղված մարդկանց գիտելիքների, վերաբերմունքի և վարքագծի փոփոխմանն ու կանխարգելման երկարաժամկետ արդյունքների ձեռքբերմանը:
Մենք իրականացնում ենք կարիքների մանրակրկիտ գնահատում կանխարգելիչ աշխատանքի նպատակն ու խնդիրները ձևակերպելու, ինչպես նաև միջամտության առավել համապատասխան մեթոդներն ու մակարդակները (անհատական, խմբային, հասարակական և այլն) ընտրելու համար:
Մենք ընտրում ենք կանխարգելման տարբեր մեթոդներ՝ թիրախային լսարանին համապատասխան:
Մենք իրականացնում ենք ծրագիրը և կատարում ենք ծրագրի գնահատում վերջինիս ողջ ցիկլի ընթացքում, ինչպես նաև ծրագրի ավարտից հետո, և իրականացնում ենք հետագա աջակցություն:
Բարեգործական ծրագրերի զարգացումը
06
Մենք օգնում ենք հիմնադրամներին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և բիզնեսին մշակել և իրականացնել նորարարական բարեգործական ծրագրեր՝ ուղղված երեխաների և մեծահասակների կյանքի բարելավմանը:
Մենք առաջարկում ենք՝
- Գնահատել ձեր կազմակերպության բարեգործական/կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագիրը՝ բացահայտելու ուժեղ կողմերն ու բարելավման ենթակա ոլորտները
- Ձեզ ներկայացնել ասզգային և միջազգային լավագույն պրակտիկաները՝ կապված ձեր բարեգործական/ԿՍՊ ծրագրի հետ:
- Իրականացնել ձեր թիրախային խմբի կարիքների գնահատում
- Ձեր բարեգործական/կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի համար կազմակերպել ռազմավարական պլանավորման սեսիա
- Ձեր բարեգործական/կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի համար մշակել փոփոխությունների տեսություն
- Մշակել մոնիթորինգի և գնահատման ընթացակարգը
Մեր ծառայությունների մասին հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ: