ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
Եթե դուք բռնության եք ենթարկվում՝ լինի դա առցանց, տանը, դպրոցում, թե որևէ այլ վայրում, իմացեք, որ ստիպված չեք միայնակ դիմակայել դրան: Կան մարդիկ, որորնք կարող են հոգ տանել ձեր մասին և ցանկանում են օգնել։
Եթե կասկածում եք, թե երեխան սեռական բռնության է ենթարկվում, ձեր աջակցությունը կարող է էական լինել: Պետք է, սակայն, գործել մտածված և նրբանկատորեն, որպեսզի չվնասեք երեխային և չավելացնեք նրա անհանգստությունն ու վախը: Եթե պատրաստ եք հանգիստ զրույց վարել վստահության մթնոլորտում, հիշեք.
Երեխաների նկատմամբ սեռական բռնությունը, ցավոք, հազվադեպ հանդիպող երևույթ չէ: Մենք՝ ծնողներս, ուզում ենք հավատալ, որ մեր երեխայի հետ նման բան երբեք չի պատահի. այդուհանդերձ, դա կարող է տեղի ունենալ: Յուրաքանչյուր ծնող պետք է իմանա, թե ինչպես սովորեցնել երեխային՝ պաշտպանվել սեռական բռնությունից: Հիշե՛ք.
Ինտերնետում սեռական բռնությունը երեխաների ներգրավվածությունն է սեռական խոսակցությունների, ինտիմ լուսանկարների կամ տեսանյութերի փոխանակման մեջ: Այս հոդվածում կպատմենք, թե ինչպես կարելի է տարբերակել սպառնալիքի նշանները և ինչ անել, եթե դեպքը տեղի է ունեցել, և երեխան ինտերնետում սեռական բռնության է ենթարկվել:
Հատկապես կարևոր է վերահսկել փոքր երեխաների կողմից ինտերնետի օգտագործումը, քանի որ երբ երեխան օգտվում է ինտերնետից առանց վերահսկողության, կարող են տեղի ունենալ շատ անցանկալի փոխազդեցություններ։
Երեխաների նկատմամբ սեռական բռնությունը երեխայի իրավունքների կոպիտ խախտում է, որը հանգեցնում է ծանր հուզական, ֆիզիկական և հոգեբանական հետևանքների։ Երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման արդյունավետությունն ուղղակիորեն կախված է հասարակության մակարդակով խնդրի ճանաչումից և նման դեպքերին արձագանքելու մարդկանց պատրաստակամությունից: «Աստրա» հիմնադրամը ուղիներ է փնտրում այս տաբու թեմայի շուրջ բաց զրույց սկսելու Ֆորում թատրոնի մեթոդով։
The Astra Foundation Strategic Plan
The Astra Foundation was created in 2022 by a group of women who have been fighting violence against women and children for over 20 years. This strategy document outlines our goals and initiatives for the next five years (2023–2027) to achieve our mission.