Սեռական բռնության ենթարկված երեխաների և նրանց ծնողների համար կարևոր կոնտակտային տվյալներ

Եթե ​​դուք բռնության եք ենթարկվում՝ լինի դա առցանց, տանը, դպրոցում,  թե որևէ այլ վայրում, իմացեք, որ ստիպված չեք միայնակ դիմակայել դրան: Կան մարդիկ, որորնք կարող են հոգ տանել ձեր մասին և ցանկանում են օգնել։

            Օգնության դիմելը կարող է մի փոքր խրտնեցնել կամ անհանգստացնել ձեզ, բայց դա խիզախ և կարևոր քայլ է դեպի անվտանգություն: Ծնողի, վստահելի մեծահասակի կամ մասնագետի (օրինակ՝ հոգեբանի կամ սոցիալական աշխատողի) հետ խոսելը կարող է այնպիսի ցանկալի լուծումների բերել, որոնց մասին դուք չէիք մտածել:

            Տատանվելը և երկմտելը բնական է. երբեմն մարդիկ վստահ չեն, թե ինչպիսին կարող է լինել ուրիշների արձագանքը: Բայց խնդրի մասին  լռելը երկարաժամկետ հեռանկարում կարող է ավելի խորացնել ու բարդացնել իրավիճակը:


Ինչ անել, եթե օգնության կարիք ունեք

Եթե ​​ձեր նկատմամբ բռնություն են կիրառել կամ մղել են ձեր կամքին հակառակ որևէ անցանկալի քայլի, պետք չէ միայնակ հաղթահարել այդ խնդիրը: Կան մարդիկ, ովքեր հոգ են տանում ձեր մասին և ցանկանում են օգնել։

1.    Զրուցեք ձեր ծնողների կամ ձեր ընտանիքի այն անդամի հետ, ում վստահում եք

Լավագույն առաջին քայլը ծնողի կամ այլ մտերիմ, վստահելի մարդու հետ զրուցելն է։

🟢 Կարևոր է հիշել

  • Ձեր ծնողները կարող են անհանգստանալ կամ մտահոգվել, երբ առաջին անգամ տեղեկանան կատարվածի մասին։ Չէ՞որ նրանք սիրում են ձեզ և ցանկանում են ամեն կերպ հեռու պահել ձեզ վտանգից։
  • Գուցե նույնիսկ սկզբում նրանցից լսեք խոսքեր, որոնք ձեզ դուր չգան, բայց դրա պատճառը նրանց անհանգստությունն է և տեղեկության անսպասելիությունը։
  • Նրանց ժամանակ է պետք կարճ ժամանակ անց նրանք իրենց կտիրապետեն և ձեզ օգնելու միջոցներ կգտնեն։

2.    Եթե չեք ուզում կամ չեք կարող ծնողի հետ զրուցել, խոսեք մասնագետի հետ

Եթե հնարավոր չէ ծնողի կամ հարազատ այլ չափահասի հետ խոսել, զրուցեք որևէ վստահելի մտերիմ մարդու հետ։ Դա կարող է լինել

🔹 Դպրոցի հոգեբանը

🔹 Ուսուցիչը, որին վստահում եք
🔹 Բժիշկը կամ բուժքույրը

Այս մասնագետները կարող են լսել ձեզ, նրանք կհավատան և կօգնեն։  

3.    Դիմեք որևէ կազմակերպության, որ օգնություն է տրամադրում երեխաներին

Եթե ​​ հարմար չեք գտնում այդ խնդրի մասին զրուցել ձեզ ծանոթ մարդկանց հետ, կարող եք դիմել աջակցոություն տրամադրող կազմակերպություն: Նրանք օգնում են բռնության ենթարկված երեխաներին և մեծահասակներին։

📌 Այստեղ այն կազմակերպությունների տվյալներն են, որ կարող են օգնել ձեզ

Դիմեք Հայաստանում գործող և աջակցություն տրամադրող հետևյալ կենտրոններին և թեժ գծերին

📌 ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոն
📞 080 06 11 11
🌐 www.farusa.org

📌 Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն
📞 077 99 12 80
🌐 www.saccarmenia.org

📌 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

📞 114
🌐 mlsa.am

Այս կազմակերպությունները օգնություն և աջակցություն են առաջարկում բռնության ենթարկված կամ դժվարին իրավիճակներում գտնվող երեխաներին, կանանց և ընտանիքներին: Օգնության տրամադրումը գաղտնի է. Մասնագետները, օրենքի համաձայն, գաղտնի են պահում այն տեղեկատվությունը, որը դուք նրանց հաղորդում եք, եթե ձեր անվտանգության առումով անմիջական վտանգ չկա:

💙 Դուք մենակ չե՛ք։ Աջակցության համար դիմեք ցանկացած պահի։

Other publications:

Բաժանորդագրվե՛ք տեղեկագրին:

Ստացեք նոր հրապարակումներ, միջոցառումների և ուսուցման մասին անոնսներ Ձեր էլ. հասցեին:

Մենք օգտագործում ենք թխուկներ և թրաֆիկի վերլուծություն՝ մեր կայքի և հասանելի ծառայությունների աշխատանքը բարելավելու համար: